Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին. ԶԼՄ-ներ

Ռուսական, թուրքական ու արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում են Մոսկվայում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին։ Բրիտանական The Sun-ը գրում է, որ ենթադրաբար փորձ են արել թունավորել ապստամբների կողմից պաշտոնանկ արված առաջնորդին։

«59-ամյա Ասադը դիմել է բժշկի, սկսվել է խեղդող հազ և շնչառության վատացում», – գրել է պարբերականը։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը դիմել է բժշկական օգնության, վերցվել է արյան նմուշառում, նրա մարմնի մեջ թույն է հայտնաբերվել, սակայն դեռ չի հստակեցվել, թե ինչ թույնի մասին է խոսքը։

Նշում են, որ ներկայումս Սիրիայի նախկին նախագահի վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանում միջադեպը:

«Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին»,- գրում է Блокнот Россия-ն։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ-Ասադն էլ, ըստ լրատվամիջոցների, ծանր հիվանդության պատճառով մեկուսացման մեջ է։

Տեսանյութեր

Լրահոս