Ես կարող եմ ֆիզիկապես լինել փողոցում, իրենք հոգեպես ծնվել են փողոցում ու փողոցում էլ մնալու են. Սրբազան

«Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպես էլ մնացել են փողոցում: Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի: Իրենք ավելի լավ է իրենց տերերին պատասխանեն՝ Ալիևին, Էրդողանին: Էրդողանի հարճի պես ման են եկել»,-հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն գնահատականներին, թե Բագրատ Սրբազանը ինչքան երկար մնա փողոցում, այնքան լավ իրենց համար:

Սրբազանը նշեց, որ իր անձնական որոշմամբ է բացակայել սեպտեմբերի 28-29-ին Մայր Աթոռում տեղի ունեցած արարողություններից. «Ես մասնակից եմ եղել բոլոր առումներով՝ աղոթքով, ծոմապահությամբ, խաղաղությամբ: Ոչ ոք ինձ չի արգելել, խնդրում եմ՝ սրանց խոսափողը մի դարձեք: Ես խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում Հայոց Հայրապետին՝ Մայր տաճարի վերաօծման առիթով, ով նախաձեռնել և ծրագիրն իրականացրել է ամբողջությամբ՝ ամենադժվար պայմաններում, այս իշխանությունների հալածանքի պայմաններում: Սրանք մի լումա չունեն ներդրած տաճարի կառուցման գործում, ոչ մի ձևով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031