Ես մեր եկեղեցու զավակն եմ, բացարձակ ինձ հրավիրատոմս պետք չէր, ոչ մի սեպ չկա մեր միջև. Բագրատ սրբազան

«Սահմանադրական դատարան կոչվածը նախ գոյություն չունի՝ որպես այդպիսին, որովհետև պարզ է արդեն՝ իր բնույթով ծառայում է այս իշխանություններին և նրա գլխավորին: ՍԴ որոշումն ինքնին արդեն վկայում է չսահմանադրական լինելու մասին, որովհետև նրա գործառույթն է հղում տալ Սահմանադրությանը, Հռչակագրին, ոչ թե հակառակը՝ վերազանցելով և ինքը որոշելով, թե Սահմանադրության, Հռչակագրի մեջ ինչն էր սխալ, ինչն էր ճիշտ»,- հանրահավաքից առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Սրբազանի խոսքով՝ այն, ինչ ՍԴ-ն արել է, առոչինչ է խորքում. «Այդ մարդիկ պետք է կանգնեն դատարանի առջև: Այդ մարդիկ հանցանք են գործել ՀՀ նկատմամբ և պետք է դատարանի առջև կանգնեն»:

Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու և Բագրատ Սրբազանի միջև սեպ խրելու իշխանությունների փորձերին, նա նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ սեպտեմբերի 28-ի և 29-ի արարողությունների համար, ապա հետևյալն ասաց. «Ես մեր եկեղեցու զավակն եմ, խոնարհ, ապրում եմ այն տեսիլքներով, սկզբունքներով և արժեքներով, որոնք մեր Սուրբ եկեղեցին թելադրում է, և բնականաբար, ո՛չ սեպ կարող է լինել, ո՛չ էլ որևէ բան: Դա իմ անձնական որոշումն է եղել՝ չգնալ, ես միշտ էլ ներկա եմ, միշտ էլ մասնակից եմ՝ բոլոր առումներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս