Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են քաղաքի կենտրոնական փողոցներով Ռուսթավելի պողոտա հասած տարբեր երթերի մասնակիցները։
«Հայաստանում այս թեզը մոռացության է տրվել, բոլորը հիշում կամ ներկայացնում են այնպես, որ դա Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել։ Ձեզ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը տոտալիզացիայի մեջ նստած մտածում էր՝ բա լավ, էլ ի՞նչ իմաստ ունի իր քաղաքական կյանքը, հիմա էլ ինչի՞ մասին խոսի։ Հենց այդ պահին էլ Իլհամ Ալիևը դաշտ նետեց խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքական-առաջարկ փրկօղակը»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհուրդ ստեղծել, որը կկազմակերպի նոր խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է իր տեսաուղերձում:
Երևանի Կապույտ մզկիթում Յալդայի գիշերվա տոնը նշելու արարողություն է կազմակերպվել։
Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։
«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այնուհետև կատարվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի նախատոնակը, որի առիթով Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը:
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին ու բանավեճի հրավիրել նախկին նախագահներին։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը.
Չնայած ուկրաինական գազատրանսպորտային համակարգ «ադրբեջանական» գազի (իրականում ռուսական) մատակարարումների մասին խոսակցություններին, առայժմ ամենահավանական սցենարը պայմանագրի ավարտն է և ուկրաինական տարածքով ռուսական գազամատակարարումների ամբողջական դադարեցումը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների հանգուցալուծման հնարավորություն այս պահին չի տեսնում, քանի որ, ինչպես նա է նշում՝ Ալիևն իր քաղաքականությունն է վարում, ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, իսկ Հայաստանի իշխանություններն էլ մտածում են միայն իշխանությունը պահելու մասին:
«Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և հատկապես՝ տգիտության ու անբարոյականության քարոզիչները), քայլ առ քայլ հիմնավորեն իրենց արարքի անխուսափելիությունը և իրենց այդ ամենի մեջ որպես տուժող ներկայացնեն:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել է Վեդիի քննչական բաժին:
ԵԱՏՄ-ում 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1%-ով, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«ԵՄ անդամ երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 7 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է։ Ընդ որում, մեր արտաքին առևտուրը նույն ժամանակահատվածում ՌԴ-ի հետ գրեթե կրկնապատվել է,- նշեց նա՝ զարմանքով արձագանքելով,- Ով է՞ր խանգարում, որ այս իշխանությունները, բացի իրենց այդ պոպուլիստական դրսևորումները, ԵՄ անդամ երկրների հետ ավելացնեին արտաքին առևտրաշրջանառությունը»։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերության պատվիրակությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է միջազգային չվերթների վերականգնման, օդանավակայանի անվտանգության ապահովման և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ավելի շատ հանածո վառելիք, ավելի քիչ քաղաքական իրավունքներ և քաղբանտարկյալների աճող թիվ՝ սա է իրականությունն այսօր Ադրբեջանում։ Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրևիչյուսը։
Ֆրանսիական ռազմական հետախուզության զեկույցի համաձայն՝ Թուրքիայի էլեկտրոնային պատերազմի առաջադեմ համակարգերը լիովին խաթարել են Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։ Այս գործողությունները նաև չեզոքացրել են ռուսական «Arakis» և «Azart» ռադիոհամակարգերը, որոնք մեծապես օգտագործվում էին սիրիական ռեժիմի կողմից՝ Թուրքիային տալով ռազմավարական առավելություն մարտի դաշտում և տարածաշրջանային ուժային դինամիկան փոխելու ներուժ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:
Առաքելյանը հավելել է, որ նոր սեփականատերերը նույնպես ցանկություն ունեն շեշտը դնել տեղական կադրերի զարգացման վրա:
Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կրճատի Եվրոպայում պաշտպանական ծախսերը: «Ինչո՞ւ են ամերիկացի հարկատուները ֆինանսավորում Եվրոպայի պաշտպանական ծախսերի մեկ քառորդը: Սա անիմաստ է, հատկապես հաշվի առնելով մեր հսկայական բյուջեի դեֆիցիտը և պարտքի անկայուն աճը»,- գրել է նա X-ում:
Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության ուլեմաների (աստվածաբանների) խորհրդի ֆեթվան, որը թույլ է տալիս կրոնական բազմակնությունը, նպատակ ունի պաշտպանել Ուկրաինայի հետ պատերազմի զոհված մասնակիցների այրիներին և նրանց երեխաներին, ասել է Մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Մուֆթի Շեյխ Ռավիլ Գայնուտդին;
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան The Washington Post-ին անանունության պայմանով ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները «սկսում են հավատալ», որ պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին։ Այս մասին ասվում է դեկտեմբերի 23-ի հրապարակման հրապարակման մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգաղությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ի վերջո, ի՞նչ է ուսուցանում Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը (քեյսը) միջազգային հարաբերթյուններում։