Գյումրու Խաչատուր Ավետիսյանի թիվ 7 երաժշտական դպրոցում աշխատակիցների շրջանում աշխատավարձ ստանալու հետ կապված կան դժգոհություններ, սակայն դեռևս չեն բողոքում, քանի որ հույս ունեն, որ իրենց աշխատավարձը հաշված օրերի ընթացքում կստանան։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:
Երեկ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիում անմահացած ԵՊՀ շրջանավարտ, Արցախի ու Հայաստանի, հայ հողի ու շենի նվիրյալ, արժանավորագույն զավակ Գևորգ Արշակյանի ծննդյան տարեդարձն էր:
Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին եւ շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Ալիեւին, քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու գործեր հետաքննած հատուկ դատախազ Ջեք Սմիթը մտադիր է դադարեցնել իր աշխատանքը և հրաժարական տալ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին՝ նշենք, որ դրանք սահմանափակվել են կոչերով և մտահոգությունների արտահայտմամբ: Ի մասնավորի՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման, դպրոցների, մշակութային և կրոնական վայրերի թիրախավորման առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ։
Ղրղզստանի Գերագույն դատարանը հայտարարել է պետական իշխանությունը զավթելու գործողություններ պատրաստող անձանց մինչև հունվարի 10-ը ձերբակալելու որոշման մասին: Հանցավոր խմբի վնասազերծման մասին երկրի ՆԳ նախարարությունը հայտնել է նոյեմբերի 12-ին:
Օրերից մի օր, ավելի կոնկրետ՝ 2024թ. օգոստոսի 11-ին, Նիկոլ Փաշինյանն այցելելով Իջևան՝ հայրական տուն, ի լուր հպարտ քաղաքացիների՝ հերթական փայլուն մտքերն արտանետեց սեփական տնամերձի ու տնտեսական էֆեկտիվության բացակայության մասին։
31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են:
Թուրքիան առաջարկ է ստացել «BRICS»-ից գործընկեր պետության կարգավիճակից անցում կատարել ասոցացված անդամի կարգավիճակին: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:
Նա հերթական անգամ նշել է, որ չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն Կիևին օգնելու և Գերմանիայի բարօրության միջև:
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանն է:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Իսրայելի իշխանությունները Թուրքիայից ծանուցում չեն ստացել երկու երկրների միջև հարաբերությունների խզման մասին: Այդ մասին հայտնել է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը:
ՌԴ վարչապետ Միշուստինն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդիպել են Բաքվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օտարների կոշիկ լիզելուց խոսող Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերից Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, նախ՝ Արևմուտքին և Ռուսաստանին, հիմա արդեն՝ Թուրքիային։
Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտնել էր, թե Հայաստանը գրանցվել է Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: Հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
168.am-ը հետևողականորեն անդրադառնում է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին, տվյալ դեպքում՝ Մատաղիսի հրամանատարի գործին, որի դատաքննությունը դռնփակ է ընթանում:
2021 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես պետք է փոխել, ժամկետը կրճատել. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»:
Ռազմարդյունաբերության 4.5 միլիարդ բյուջեից անհամեմատ ավելի քիչ գումարներ ենք ծախսում. Հայրապետյան
«Այստեղ մի մեծ հարց կա՝ ովքե՞ր են այս մարդկանց բերել իշխանության։ Առաջին անգամ չէ, որ այսպես է, այսպես եղել է դարեր շարունակ, երբ Հայաստանը սկսել է ոտքի կանգնել, բերել են դրածոների, ճիշտ ընտրություն չեն կատարել, և Հայաստանի առաջընթացը մի քանի տարի հետ է ընկել, կորցրել է տարածքներ և այլն։ Ցավով եմ ասում, բայց մեր երկրում մեր ժողովուրդը ճիշտ չի գնահատում իրավիճակը և մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։
Հայաստանի ազգային հավաքականի վերջին անհաջող ելույթներից և դրան հաջորդող իրադարձություններից հետո հայ երկրպագուների շրջանում շատ են հանդիպում ազգային հավաքականի խաղերը բոյկոտելու կոչեր և տրամադրություններ