Բաժիններ՝

Գողության դեպք Երևանում. բնակարանից տարել են 9 հազար դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր

Դեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպի վայրում Վարդան Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031