Բաժիններ՝

Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Իրավապահները ունեն հիմնավոր կասկածներ, որ ավտոմեքենան հրկիզել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031