
Քանի դեռ մեր նեղ անձնական կամ ներխմբային փոքր շահերը գերակա են հանրային շահին, Nիkոլյան՝ այն է թշնամական ռեժիմը հաղթելու է հայերին. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի լուր բոլորի տեղեկացնում եմ:
Այսօր ուղիղ 2 ամիս է, ինչ ընթանում է իմ և ընկերների հանդեպ կեղծ քրեական վարույթը՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Չեն վերադարձրել իմ և այլոց հեռախոսները, նաև իմ օրինական զենքերը:
Այս զենքերից առաջինը գնել էի 2016-ին (ԱՄՆ-ում այս զենքի մոդելը անվանվում է home defense, որսորդական կոչվելուց զատ), այն բանից հետո երբ իմ հարևանությամբ Ավանում 3 տուն ենթարկվեց զինված հարձակման կազմակերպված հանցավոր խմբի կողմից: Այս իշխանությունը ինձ ոչ միայն քաղաքական հետապնդման է ենթարկում, այլ նաև ինձ զրկել է իմ ինքնապաշտպանության սահմանադրական իրավունքից:
Վաղուց արդեն որևէ կասկած չկա, իմ և այլ գիտակից հայերի մոտ, որ այս իշխանությունը ոչ միայն չի ծառայում հայկական շահերին, այլ նաև մեր իսկ վճարած հարկերը օգտագործում է մեր դեմ՝ հայկական շահեր սպասարկողներին ճնշելու համար: Եվ հետևաբար ակնհայտ է, որ այս իշխանությունը սպասարկում է մեր թշնամիների շահերը:
Այս ամենը չի դադարելու, քանի չենք համախմբվում, քանի դեռ մեր նեղ անձնական կամ ներխմբային փոքր շահերը գերակա են հանրային շահին, Nիkոլյան՝ այն է թշնամական ռեժիմը հաղթելու է հայերին:
Մի՛ վախեցեք, մի՛ խեղճացեք»: