ՆԱՏՕ-ի նախկին նախագահը գլխավորում է Բիլդեբերգյան ակումբը
The Daily Mail-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի 2014-24 թթ Գլխավոր քարտուղար եղած Յենս Ստոլտենբերգը դարձել է Բիլդեբերգյան ակումբի նախագահը։ Նա ակումբի աշխատանքներին ներգրավվել է շնորհիվ «անդրատլանտյան քաղաքականության մեջ ունեցած փորձառության»։ Բիլդեբերգյան ակումբը հայտնի է իր խորհրդապահական հանդիպումներով, որոնք տեղի են ունենում թանկարժեք հյուրանոցներում եւ Ալպերում գտնվող առողջարաններում։ Ակումբի մասնակիցները քննարկում են միջազգային քաղաքականությանը, տնտեսությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
1954 թվականին է դեռ տեղի ունեցել ակումբի առաջին հանդիպումը նիդերլանդական Օստերբեկեի համանուն հյուրանոցում, որտեղ մշակվել են կոմունիստական սպառնալիքի դեմ արեւմտյան վերնախավերի դիմակայության միասնական մոտեցումները։ Ակումբի հանդիպումները փակ ֆորմատով են ընթանում։ Մասնակցում են մոտ 120 ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ գործարարներ։ Հանդիպումների արդյունքների մասին էլ հրապարակումներ չեն լինում։ Այս ամենով պայմանավորված՝ Բիլդեբերգյան ակումբը բազմաթիվ դավադրապաշտական տեսությունների առիթ է տվել։ Շատերն այն համարում են «համաշխարհային կառավարության» անալոգը։
«Հրապարակ»