
Կյանքից հեռացել է բրիտանացի դերասանուհին, ով «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում մարմնավորում էր Ջուլիետին

Մահացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Հասսին, ով հայտնի է դարձել 1968 թվականի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում Ջուլիետի դերի շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Հասսին կյանքից հեռացել է կյանքի 73-րդ տարում ։
«Օլիվիա Հասսին, որը հայտնի է դարձել 1968 թվականին [իտալացի ռեժիսոր] Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմում նկարահանվելու շնորհիվ, մահացել է դեկտեմբերի 27-ին», – հայտնել Է բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքի անդամներին: