Աշոտ Սարգսյանին տրվել է Երևանի ավագանու մանդատ

Երևանի ավագանիում Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները դադարեցրած Արեգ Գևորգյանի մանդատը փոխանցվել է ցուցակի հերթական թեկնածու Աշոտ Սարգսյանին։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031