Բաժիններ՝

ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Բագրևանդի փողոցում բախվել Է էլեկտրասյանը

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել:

Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031