Բաժիններ՝

ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնը հոսպիտալացվել է բարձր ջերմության պատճառով

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոց է տեղափոխվել ջերմության բարձրացումից հետո։ Այս մասին երկուշաբթի NBC հեռուստաընկերությանը հայտնել է պետության նախկին ղեկավարի օգնականը։

Նրա խոսքով՝ 78-ամյա Քլինթոնը գտնվում է Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ բժիշկները հետազոտում են։

Ինչպես նշել է ԱՄՆ նախկին նախագահի օգնականը, Քլինթոնը լավ տրամադրություն ունի և երախտապարտ է իրեն ցուցաբերվող բժշկական օգնության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031