Բաժիններ՝

«Ինտեր»-ում խաղ կառուցելու և մրցակցի գրոհները քանդելու գործում լավագույնը Մխիթարյանն է․ Բարելա

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան պատմել է, թե ինչ են իրեն սովորեցրել միլանյան ակումբի մյուս խաղացողները, ինչպես նաև, թե ինչ ազդեցություն է ունեցել իր վրա Հենրիխ Մխիթարյանը։

«Այժմ ես կարողանում եմ և՛ խաղ կառուցել, և՛ քանդել մրցակցի գրոհները։ Այս դժվարին հմտությունը սովորել եմ ավելի փորձառու թիմակիցներիցս։ «Ինտերում» այդ հարցում լավագույնը Մխիթարյանն է։ Շատերը գիտեն, որ Հենրիխը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն քչերն են հասկանում, թե ինչ քրտնաջան աշխատանք է կատարում նա այդպիսինը լինելու համար»,- ասել է Բարելան։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031