
Կամչատկայում Ան-2 ինքնաթիռ է անհետացել

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաստատել է Կամչատկայում Ան-2 ինքնաթիռի անհետացումը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում երեք մարդ կա՝ երկու օդաչու և բեռն ուղեկցող անձ, գրում է kommersant.ru-ն։
RA-33555 գրանցման համարով օդանավը թռչում էր Միլկովո-Օսսորա երթուղով։ Թռիչքի ժամանակ միացել է վթարային ռադիոփարոսը։ Որոնման աշխատանքներին մասնակցում է երկու Մի 8Տ ուղղաթիռ։