
Խուզարկությամբ տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երևան քաղաքի պարեկները դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, Տիգրան Պետրոսյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տարել Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի փամփուշտներ և դանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: