Բաժիններ՝

Բոլիվիայի նախկին նախագահին մարդկանց վաճառքի մեղադրանք է առաջադրվել

Բոլիվիայի Տարիխայի դեպարտամենտի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին, որին կասկածում են մարդկանց վաճառքի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ «Այսօր (դեկտեմբերի 16-ին) առաջադրվել է մարդկանց վաճառքի  պաշտոնական մեղադրանք:

Կա և եղել է երկու անձանց ձերբակալման հրամանագիր, քանի որ նրանք չեն ենթարկվել հարցաքննության ներկայանալու պահանջին», – դատախազ Սանդրա Գուտիերեսի խոսքերն է մեջբերել El Deber պարբերականը:

Գուտիերեսը հայտնել է, որ դատախազությունը նաև խնդրել է սահմանապահ իշխանություններին տեղեկացնել Մորալեսի փախուստի վտանգի մասին: Առաջիկա օրերին դատարանը պետք է նշանակի նախկին նախագահին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ դատախազության պահանջի քննարկման օրը։

Մեղադրանք է առաջադրվել նաև մարդկանց վաճառքի ենթադրյալ զոհի մորը։ Հետաքննության վարկածով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ՝ պետական ​​հատվածում կարիերայի համար։ Հոկտեմբերի սկզբին Բոլիվիայի արդարադատության նախարար Սեսար Սիլեսը հայտնել է, որ նախկին նախագահի հետ կապի արդյունքում անչափահասը հղիացել է։

2020 թվականին նախագահի պաշտոնակատար Ժանին Անիեսի  կառավարության օրոք արդարադատության նախարարությունը հետաքննություն է նախաձեռնել Մորալեսի դեմ՝ անչափահասի  բռնաբարության կասկածանքով, սակայն այն չի ավարտվել։ Նախկին նախագահն իրեն քաղաքական հետապնդումների զոհ է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս