
Մինչև մեզ հասնելն օրական 1մլն խմ ջուր ճանապարհներին կորում է՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկ չի թրաշվում. Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հիմա էլ մեղադրում է թրաշվելուց շատ ջուր օգտագործելու մեջ. գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Իրականում Հայաստանի ջրամատակարարման ոլորտը խայտառակ վիճակում է, որտեղ բնակիչների մեղավորությունը գրեթե զրոյական է։
Մինչև ջրամատակարարման փուլը՝ ջրի կորուստը Հայաստանում 2023թ․ կազմել է 69%, 367 մլն խմ։ Ջրի կորուստը 3,5 անգամ ավելի է ամբողջ բնակչության կողմից սպառվող ջրից։
Այսինքն՝ օրական 1 մլն խմ ջուր ճանապարհներին կորում մինչև մեզ հասնելը՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկ չի թրաշվում»,-գրել է նա։