Բաժիններ՝

100 խոզ տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում

KLM ավիաընկերության՝ Ամստերդամից Մեխիկո Սիթի թռչող ինքնաթիռը անսովոր խնդրի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում։ Բացի 259 ուղևորներից, օդանավում եղել է 100 խոզ։

Կենդանիների ուժեղ հոտը տարածվել է օդանավով մեկ, ներառյալ օդաչուների խցիկում: Ինքնաթիռի կապիտանը կապվել է դիսպետչերի հետ և հայտնել օդանավը օդափոխելու համար վթարային վայրէջքի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իրավիճակը վթարային չէ, սակայն սրահում պայմանները վատացել են, գրում է Bild-ը։

Վայրէջքից հետո ուղևորներն ու անձնակազմը տեղավորվել են կղզու հյուրանոցներում։ Ինքնաթիռը օդափոխվել է, իսկ 30 ժամ անց ուղևորները շարունակել են ճանապարհորդությունը դեպի Մեքսիկա։ Խոզերին թողել են կղզում՝ անասնաբույժների հսկողության ներքո։

Անհասկանալի է, թե ինչու է հոտը տարածվել ինքնաթիռի սրահում. ենթադրվում է, որ դա պայմանավորված է եղել բեռնարկղի ոչ պատշաճ տեղադրմամբ: Երկու օր Բերմուդայում մնալուց հետո խոզերին այլ ինքնաթիռով ուղարկել են Մեքսիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս