ԱՄՆ պետքարտուղարը Հորդանանի թագավորի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Հորդանան, որտեղ հանդիպել է թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ քննարկելու համար, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
«Մենք խոսեցինք Սիրիայում սիրիացի ժողովրդի կողմից ընտրված հաշվետու, ներկայացուցչական կառավարությանը ներառական անցման կարևորության մասին»,- հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
Իր հերթին, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Բլինքենը նաև վերահաստատել է Սիրիայի քիմիական զենքի պաշարների ապահովման և ոչնչացման, խաղաղ բնակչության պաշտպանության և կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաև «Սիրիան որպես ահաբեկչության կամ երկրի հարևանների համար սպառնալիք ստեղծվող հենակետ օգտագործելու կանխելու կարևորությունը»։



