Աղազարյանի օրինակը ցույց տվեց, որ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն, ստուգելու ամեն ինչ. Լեւոն Քոչարյան

Էս մարդիկ վեց ու կես տարի է իշխանության են, մենք էլ բազմիցս ասել ենք՝ ինչ կա, գնացեք, ցույց տվեք. մի բան է, երբ իրենք որպես ընդդիմություն էին խոսում ու լրիվ այլ բան է, երբ արդեն ունեն իշխանությունն ու բոլոր գործիքները ամեն ինչ ստուգելու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ակն պատգամավորների հայտարարություններին, որոնք իրենց մեղադրում են կոռուպցիայի ու թալանի մեջ:

Երեկ նաև տեսաք, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող մարդու, այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը: Այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն, ստուգելու ամեն ինչ ու բոլոր հնարավորությունները։ Այնպես, որ հիմա այսպես օդի մեջ խոսելով չի: Մեր քաղաքացիները, իրենց ընտրողները պետք է այդ պահանջը դնեն ու հարցնեն՝ լավ, վեց ու կես տարի անընդհատ խոսում եք, վերջում ինչ-որ բաներ պետք է ցույց տալ, չէ՞«-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031