
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար:
Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մ16 տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 5-13-ը Տիրանայում, (Ալբանիա):
Մ18 տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Եվրոպայի C դիվիզիոնում: Այն կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, (Ալբանիա):
Մ20 տղամարդկանց թիմը հուլիսի 11-20-ը Երևանում կմրցի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:
Մ16 աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյում:
Մ18 աղջիկների հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Անդորրայում: