
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Իրաք՝ քննարկելու Սիրիայի հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ կմեկնի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այցի նպատակն է շարունակել Սիրիայում ստեղծված իրավիճակի հարցով խորհրդակցությունները։
Այս շաբաթ Արաղչին նույն հարցով հասցրել է լինել Սիրիայում և Թուրքիայում:
Նշենք, որ Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների խմբավորումները մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը: Այժմ կառավարական բանակի ուժերը ստիպված են վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։ ՌԴ-ն և Իրանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի կառավարությանը: