Բաժիններ՝

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Մոլդովայի ընտրանուն

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած երկրորդ ընկերական խաղում պարտվել է դաշտի տերերին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Առաջին խաղակեսում մոլդովացիները 2 գնդակ են ուղարկել կանանց Հայաստանի ազգային ընտրանու դարպասը։ Մնացած ժամանակահատվածում գոլեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ Մոլդովայի հետ անցկացրած ընկերական առաջին խաղում հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1:1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031