
Եվրոպական խորհուրդը պաշտոնապես գլխավորել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 29-ին պաշտոնապես իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Միշելը։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում տեղի ունեցած արարողության ժամանակ Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարումը եղել է իր կյանքի պատիվը և հաջողություն մաղթել իրավահաջորդին այս պաշտոնում։
Իր ելույթում, որում ԱնտոնիուԿոշտան շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին, ընդգծել է, որ որպես Եվրախորհրդի նախագահ իր նպատակը կլինի բազմազանության մեջ Եվրոպայի միասնության հետագա պահպանումը: