ՀՀ կառավարությունը հերթական 102 միլիոն վարկային բեռը կփաթաթի քաղաքացիների վզին. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրական են
Այսօր Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննում էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներիս վզին կառավարությունը ի դեմս Առողջապահության նախարարության, բոլորիս վզին փաթաթում է հերթական 102 միլիոն երվրո վարկը: Գործը քննվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է, ով ասաց՝ հարցեր ունի կառավարության ներկայացուցչին, իր համար անհասկանալի բաներ կան գործում: Եվ ընդհանրապես ինչպե՞ս է գոյացել հենց 102 միլիոն եվրո վարկ վերցնելու անհրաժեշտությունը:
Կառավարության ներկայացուցիչը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է, ով ո՛չ Սեդա Սաֆարյանիի, ո՛չ Հրայր Թովմասյանի և ո՛չ էլ ՍԴ մյուս դատավորների հարցերին բովանդակային պատասխան չտվեց: Որևէ կերպ այդպես էլ չհիմնավորվեց՝ ինչու պետք է քաղաքացիներս մտնենք ևս 102 միլիոն եվրո լրացուցիչ վարկային բեռի տակ:
Կառավարությունը իր նման է, ինչպես միշտ, այնտեղ շունը տիրոջը չի ճանաչում։ Առողջապահության նախարարությունը ասում է՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրենքի ընդունումից է կախված թե՛ սույն վարկային համաձայնագրի անհրաժեշտությունը և թե՛ սահմանված ցուցանիշներին հասնելը, իսկ Արդարադատության նախարարությունը ասում է սույն համաձայնագիրը չի պարունակում օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն։ Ու այսպես 102 միլիոն եվրո վարկ են վերցնում։
Խորհրդակցական հեռանալուց ժամեր անց ՍԴ-ն հրապարակեց որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրական են:
Հատուկ կարծիք ունեն Երվանդ Խունդկարյանն ու Սեդա Սաֆարյանը։
Մեր տեղեկություններով, որոշմանը դեմ է քվեարկել նաև Հրայր Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: