
ԱՄԷ-ի և Թուրքիայի բանկերը դադարել են սպասարկել «Գազպրոմբանկի» UnionPay քարտերը

ԱՄԷ-ի և Թուրքիայի բանկերը դադարել են սպասարկել «Գազպրոմբանկի» կողմից թողարկված չինական UnionPay համակարգի ռուսական քարտերը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քարտից օգտվելու փորձի ժամանակ էմիրատների վարկային կազմակերպությունների բանկոմատները էկրանին տեխնիկական սխալի մասին ծանուցում են բերում, օգտատերերին տեղեկացնում են, որ քարտն ակտիվ չէ կամ արգելափակված է, և առաջարկում են կապ հաստատել իրենց բանկի աջակցության բաժնի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական բանկերը դադարել էին սպասարկել «Գազպրոմբանկի» կողմից թողարկված UnionPay համակարգի ռուսական քարտերը։
Ծառայության մերժումը վերաբերում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական քարտերին: Քարտերը սպասարկելուց հրաժարվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր թուրքական բանկերը, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ ֆինանսական կազմակերպությունները: