
Օլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն և ներկայիս ամերիկյան ՄԼՍ-ի «Լոս Անջելես»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդին:
Ինչպես գրում է ֆրանսիական Haiastan Media-ն, Ժիրուն աճուրդին է նվիրաբերել ներկայիս ակումբի` «Լոս Անջելես»-ի իր մարզաշապիկը, որով ֆրանսիացին խաղացել է ԱՄՆ գավաթի խաղարկության եզրափակիչում: «Լիահույս եմ, որ դուք մեծահոգի կլինեք` ի նպաստ մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի Արևելքում և մասնավորապես Հայաստանում»,-ասել է ֆուտբոլիստը:
Նմանօրինակ աճուրդի Ժիրուն մասնակցել է նաև նախորդ տարի, որի ժամանակ ֆուտբոլիստի մարզաշապիկը վաճառվել էր 35 հազար եվրոյով: