
«Հեզբոլլահ»-ը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, կան վիրավորներ

Նոյեմբերի 18-ի երեկոյան լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հրթիռ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններից մեկում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, հայտնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ Բնեյ Բրաքի և Ռամաթ Գանի շրջաններում հինգ մարդ վիրավորվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից հետո։ 54-ամյա կնոջ վիճակը գնահատվում է ծանր։ Մեկ հոգու վիճակը միջին ծանրության է, երեքը ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլորը վիրավորվել են բեկորներից։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակման ժամանակ մեկ հրթիռ է արձակվել Լիբանանից, և իսրայելական ՀՕՊ-ը բարեհաջող որսացել է այն: Հրթիռի բեկորներն ընկել են Թել Ավիվի երկու արվարձանների միջև, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, վնասվել են շենքեր ու մեքենաներ: