«Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով… Մերը սա չէ ու չի լինելու»

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է. «Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը։ Այդ կեցվածքն ունեցողը չի կարող ղեկավարել ինձ, իմ տեսակը, որոշել իմ ներկան ու ապագան։

Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով, իրեն կարհամարհեն, կոտնահարեն, կպարտադրեն, կխորշեն իրենից…

Մերը սա չէ ու չի լինելու։ Մերը հայերենն ու հայեցին է, մերը հայկական արմատներն ու պատմական Հայրենիքն է, որտեղ Արցախն ու ամբողջական Հայաստանն է ու հենց դա է իրական Հայրենիքը…

Բաղձալի խաղաղությունն էլ այդ բանաձևն ունի։ Սա է մեր օրակարգը ու ով փորձ կանի խանգարել, որպես խոչընդոտ պիտի հեռացվի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930