Բաժիններ՝

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա  Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին` որն այս տարի նվիրված է եղել տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին:

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երկու ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված էին հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ Վերջին պանելի մասնակիցները քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։

Ռալֆ Յիրիկյանի հետ պանելին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Visa-ի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների և ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական ​​խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Կարդացեք նաև

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Ucom-ը նաև հանդես է եկել որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

«Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է բոլոր ոլորտներ, օգտագործվում կազմակերպությունների տարբեր մակարդակներում։ Այս իմաստով շատ կարևոր է, որ աշխատակիցները, մասնագետները տիրապետեն այդ գործիքին, կարողանան գրագետ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից։ Մենք Ucom-ում ակտիվորեն աշխատում ենք այս հարցերը լուծելու ուղղությամբ, քանի որ վստահ ենք, որ բիզնեսի ապագան և հաջողություններն ուղիղ կապված են նորարարական գործիքների օգտագործման հետ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի ամփոփիչ գագաթնաժողովը նվիրված է ԱԲ կիրառությանը, իսկ պանելային քննարկումները՝ «Industry.ai», «Invest.ai» և «Impact.ai» թեմաներին։ Ընտրված թեմաները ընդգծում են ԱԲ-ի ներդրման ազդեցությունն արդյունաբերությունում, ներդրումային միջավայրում և ընդհանուր ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Մենք՝ որպես տեխնոլոգիական համայնք, մեծ նշանակություն ենք տալիս ԱԲ-ին կրթության մեջ։ Ուրախ եմ ներկայացնել մեր նոր կրթական ծրագիրը՝ Step.ai-ը, որը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների համար և շուտով ներդրվելու է կրթական ծրագրերում և որը մենք ստեղծել ենք մեր գործընկերների հետ», – ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Ինովացիոն գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառումն անցկացվում է 7-րդ անգամ։

Հավելյան տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝

ՏՀՏ գործատուների միություն

[email protected]

Հեռ․՝ +37491320190

 «Յուքոմ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս