
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին սեփական հարկի տակ՝ 0-1 հաշվով։
Սուրեն Չախալյանի գլխավորած թիմը գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի միջնամասում։
33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը կատարեց 27 հարված, որից դիպուկ էր 9-ը։ Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, իսկ մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։