
ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թրամփը կհանդիպի առաջին արտասահմանյան առաջնորդի հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 14-ին կհանդիպի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը՝ դառնալով առաջին արտասահմանյան առաջնորդը, ում Թրամփը կընդունի ընտրություններից հետո։ Այս մասին հաղորդում է Clarín-ը։Հանդիպումը տեղի կունենա Թրամփի Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագո նստավայրում։
Միլեյը կժամանի Մար-ա-Լագո մասնավոր ինքնաթիռով՝ իր քույր Կարինա Միլեյի հետ, ով հանդիսանում է Արգենտինայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Նրանց տեղում կընդունի Արգենտինայի նորանշանակ արտգործնախարար Խերարդո Վերտեյնը։
Միլեյը բազմիցս բարձր է գնահատել Թրամփի քաղաքականությունը, երբ վերջինս դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու էր։ Այս տարվա փետրվարին Միլեյը հաջողություն էր մաղթել Թրամփին և անվանել նրան «ԱՄՆ-ի պատմության մեծագույն նախագահ»։