«Չի կարելի Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»:

Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով:

Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց:

Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին:

Չի կարելի Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների:

Չի կարելի պատասխանատու զինվորական պաշտոններում սխալ նշանակումներ անել:

Չի կարելի բավարար չափով զինված ու իր մարտական խնդիրները կատարող բանակը դարձնել սեփական պարտության ու քավության նոխազի:

Չի կարելի փողոցից դեպի ԱԺ ամբիոն հայտնված ինչ-որ մեկի մայկա-տռուսիկն ու ինչ-որ մեկի կիլկիյով բորշը դարձնել հաղթանակած Բանակի մարտունակության չափորոշիչ:

Չի կարելի զոհված զինվորի ծնողին խայտառակ ձևով հեռացնել նրա որդու շիրիմն ամփոփող Եռաբլուր-պանթեոնից:

Չի կարելի Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից (չհաշված 44 օր անըդհատ կիրառված զինամթերքն ու խփված տեխնիկան):

Եվ բազում այսպիսի չիկարելիներ՝ ուղղված կապիտուլյացիա ստորագրած քաղաքական խմբավորմանը:

Եվ վերջապես հիշեք, որ աշխահի բոլոր բանակները վճռական ճակատամարտերում հաղթել են, երբ ունեցել են իրենց արժանի, իմաստուն գերագույն գլխավոր հրամանատարներ, և պարտվել են այդ հրամանատարների բացակայության պայմաններում:

Հ.Գ. Ի դեպ, չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները ՀՀ ԱԺ-ում, կոպիտ կերպով միջամտեն և խոչընդոտեն լրագրողին՝ հարց տալ նորանշանակ նախարարին»:

Տեսանյութեր

Լրահոս