
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:
Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը:
Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: