Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքները չափազանց ցավալի են։

Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը: Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։

ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը COP29-ի շրջանակում անցկացված Կլիմայի փոփոխության հարցերով փոքր կղզիների վրա գտնվող զարգացող պետությունների առաջնորդների գագաթնաժողովում հնչեցրած ելույթի ժամանակ Ֆրանսիային մեղադրել է անդրծովյան տարածքներում էկոհամակարգերին վնաս հասցնելու եւ մարդու իրավունքների խախտումների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930