
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքի կենտրոնին

Իսրայելի ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի կենտրոնին՝ ավերելով մի քանի շինություններ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են ականատեսները։
«Իսրայելական ինքնաթիռները մի քանի շատ ուժեղ հարվածներ են հասցրել Տյուր քաղաքի կենտրոնին՝ Ջումբլաթ թաղամասում», – ասել են «ՌԻԱ Նովոստի»–ին:
Ականատեսների խոսքով՝ այդ տարածքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են ապրում։