
Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և միության մերձեցման օգտին, որը ներառում է նաև Հայաստանը

Ռուս սենատորները կողմ են Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի մերձեցմանը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևի հետ Տարածաշրջանների պալատում հանդիպումից հետո հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Դրա մասին հայտնել են ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից։
Ըստ Կարասինի՝ դա աշխատում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքում անվտանգության, տնտեսական և տրանսպորտային կապի ամրապնդման ուղղությամբ։ Բացի դրանից, Դաշնային խորհուրդն աջակցում է ՝ ասոցիացիաների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ բազմակողմ կապերն ընդլայնելու Բաքվի ձգտմանը: Կարասինը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները ներկայում վերելք են ապրում։
«Մեր համագործակցության մեջ գլխավորը փոխադարձ վստահությունն է»,-ըստ «Парламентская газета»-ի՝ ընդգծել է Կարասինը։
«Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը, շոշափվել է Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ստեղծման թեման, ինչպես նաև Անդրկովկասում և ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։