Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի

Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրներից կազմված խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխաիլ Ռոթը։

«Վրաստանը և նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար: Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում գտնվող ազատ և ժողովրդավար Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք անհանգստացած ենք ընթացիկ իրադարձություններով»,- ընդգծել է Ռոթը։

Նրա խոսքով` նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լեհաստանից և Գերմանիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930