
Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում. այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։ հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։04-ին, մարվել՝ 16։55-ին։ Գյուղի 17-րդ փողոցում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր: