Բաժիններ՝

Ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի. Ծառուկյան

Ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

««Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր։ Մեկ ամիս շարունակ Հայաստանի և Արցախի երիտասարդներ համախմբվել էին չափելու ֆուտզալի իրենց ունակությունները։

Մրցաշարի ավարտին մասնակիցների ոգևորությունն անսահման էր, հաղթել են և՛ ֆուտզալում, և՛ գաղափարի պայքարում:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի:

Հայաստան-Արցախ երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարն ավարտվեց համախմբվածության կոչով ու նոր գաղափարներ կյանքի կոչելու վճռականությամբ»,- գրել է Ծառուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930