Բաժիններ՝

Շիրակում վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդու են սպանել

Շիրակի մարզում երիտասարդների միջև վիճաբանությանը սպանության է վերաճել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին, ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։

Իրավապահները պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին։ Կարճ ժամանակ անց կասկածյալ Արգիշտի Ա․-ն հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Արթիկի բաժին։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս