
Բջջային նոր հավելվածի միջոցով շտապբուժօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Ավինյան

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով. բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացվել է մի շարք բարեփոխումներ:
«1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։ Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,-նշված է հրապարակման մեջ: