Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ֆինանսական գործիքների ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930