
Ուռուցքաբանը նշել է այն մթերքները, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել

Բժիշկ Միխայիլ Մյասնյանկինը «Հինգերորդ ալիքին» ասել է այն մթերքների մասին, որոնք կարող են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:
Բժիշկը նշել է, որ քաղցկեղածին նյութերը հայտնվում են արևածաղկի ձեթի մեջ միսը տապակելու, հատկապես՝ դրա կրկնակի օգտագործման դեպքում:
«Օրգանիզմում չպետք է լինի շատ ճարպեր, կալորիաներ, շաքար պարունակող սնունդ: Այս մթերքները կարող են հարակից պաթոլոգիաներ առաջացնել, որոնց պատճառով օրգանիզմը չի կարողանա նորմալ պայքարել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ»,- բացատրել է Մյասնյանկինը:
Բացի այդ, բժիշկը նշել է նաև քաղցկեղածին նյութերով կամ հանքային պարարտանյութերով աղտոտված մթերքների՝ առողջության վրա վնասակար ազդեցության մասին:
«Անհրաժեշտ է բացառել ալկոհոլը, որն ազդում է որպես քաղցկեղածին նյութ, հատկապես նպաստում է լյարդի ուռուցքի առաջացմանը»,- ասել է ուռուցքաբանը:
Մյասնյանկինը կոչ է անում սննդակարգում ներառել շատ կանաչիներ, մրգեր և բանջարեղեն, որոնք հարուստ են հակաքաղցկեղածին նյութերով: