
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը զրուցել է իրանցի և իսրայելցի գործընկերների հետ՝ «աղետալի պատերազմից խուսափելու համար»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտարարել է, որ այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր իսրայելցի և իրանցի գործընկերների հետ՝ ձգտելով խուսափել «աղետալի» տարածաշրջանային պատերազմից՝ Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո:
«Այսօր ես կարևոր հեռախոսազրույցներ ունեցա Իսրայելի արտգործնախարարի (Իսրայել Կաց) և Իրանի արտգործնախարարի (Աբաս Արաքչի) հետ։ Մեծ Բրիտանիան շարունակում է պնդել դեէսկալացիան և Լիբանանում և Գազայի հակամարտությունների դադարեցումը»,- ասվում է Լեմիի հայտարարության մեջ:
«Տարածաշրջանային պատերազմն աղետալի կլինի և ոչ մեկի շահերից չի բխի»,- հավելել է նա։