«Բարսելոնա»-ն հաղթեց Մադրիդում կայացած «Էլ Կլասիկո»-ում
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկո»-ի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում հյուրընկալեց կատալոնական «Բարսելոնա»-ին:
Մեկնարկային րոպեներին ակտիվ էին գործում երկու թիմերն էլ, սակայն գնդակին հիմնականում տիրում էր Մադրիդի «Ռեալ»-ը: Խաղակեսի վերջնամասում առավելությունն անցավ «Բարսելոնա»-ին: Առաջին կեսում թիմերից և ոչ մեկը չիրացրեց իր պահը և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում ընդամենը երկու րոպեի ընթացքում՝ (54-րդ և 56-րդ րոպեներին) «Բարսելոնա»-ն երկու անգամ գրավեց «Ռեալ»-ի դարպասը: Դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին:
Խաղի 77-րդ րոպեին, «Բարսելոնա»-ն երրորդ գնդակն ուղարկեց «արքայական ակումբի» դարպասը: Դարպասի սուր անկյունը գրավեց Լամին Յամալը: Վերջինս դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դառնում «Էլ Կլասիկո»-ներում: Կատալոնական ակումբը օգտվեց «Ռեալ»-ի պաշտպանների սխալից 85-րդ րոպեին: Ռաֆինյան խփեց «Բարսելոնա»-ի 4-րդ գնդակը:
«Ռեալ»-«Բարսելոնա»` 0:4:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 30 միավորով: «Ռեալ»-ը 24 միավորով երկրորդն է: