Բաժիններ՝

Արարատյան դաշտում օդում սպասվում է -1–ից -3, հողի մակերևույթին՝ -4–ից -5 աստիճան ցուրտ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

​Մարզերում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս