Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ–ն հայտարարել է՝ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում: Ինչպես հայտնում է Sputnik Georgia–ն՝ այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։

«Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկությունն ընթանում է հիմնականում հանգիստ մթնոլորտում: Առանձին դեպքերում արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքին միջամտելու փաստեր»,- ասաց Իոսելիանին։

Խոսնակը կոչ է արել կուսակցությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և դիտորդներին չմիջամտել հանձնաժողովների աշխատանքին և հետևել տեղում վարքագծի կանոնները։

Ժամը 10:00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 324 հազար 197 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 9.27 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031