«Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՞ ոչ»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՞ ոչ:

Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասավորումների է բերելու ողջ տարածաշրջանում:

Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիվ է զբաղվելու, ինչը, մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու վերջին շրջանում ակտիվությունը կորցրած Հարավային Կովկասում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031